«Ժառանգություն» կուսակցությունը ոչ ամբողջությամբ է կարողանում կապիտալիզացնել ընտրազանգվածը: Դա է վկայում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներում մարդկանց թվի մշտական նվազումը: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր մարկարովը մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը չեն նպաստում, որ ընտրազանգվածի մեծ մասը պահպանի իր նախապատվություններն այդ կուսակցության նկատմամբ»,- ասել է Մարկարովը:

Պատասխանելով ապրիլի 9-ին` Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը նախատեսված երթի մասին հարցին` քաղաքագետը նշել է, թե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում քաղաքացիները կարող են ցուցադրել իրենց վերաբերմունքը քաղաքական գործընթացների մասին: Մարկարովը միաժամանակ նշել է, թե չի կարծում, որ երթի կազմակերպիչներին հաջողվի այնքան մարդ հավաքել, որքան հավաքվում էին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am