Հայաստանի քրդական համայնքն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Նովրուզի տոնի առթիվ շնորհավորանքի համար: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը: «Դա շատ մարդկային քայլ է, որը բնորոշում է հայ եւ քուրդ ժողովուրդների բարեկամությունը»,-ասաց նա:

Հասանովի խոսքով՝ Նովրուզը սկսել են նշել դեռեւս հեթանոսական ժամանակներից, իսկ նորագույն պատմության ընթացքում այն դարձել է քուրդ ժողովրդի ծանր ազատագրական պայքարի խորհրդանիշը: «Երբ այդ պայքարն սկսվեց Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գլխավորությամբ, Նովրուզը դարձավ այդ պայքարի խորհրդանիշը»,-ընդգծեց Հասանովը՝ հավելելով, որ Նովրուզը քուրդ ժողովրդի կյանքում ամենանշանակալի տոներից է, որը նշվում է մեծ տոնախմբություններով:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am