Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել է, թե բողոքի ակցիաներ են իրականացնելու իշխանությունների նախաձեռնած «Իմարլըի գործընթացի» (քրդական հարցի կարգավորման նախաձեռնություն) դեմ։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդը որոշել է Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներով հայտնել իրենց դիրքորոշումը «Իմրալըի գործընթացի» եւ Օջալանի ուղերձի վերաբերյալ։
«Ապրեցրու եւ պահպանիր ազգային արժեքները» անունը կրող բողոքի ակցիաները սկսվելու են Բուրսայից եւ ավարտվելու են Անկարայում։
Նշենք, որ թուրքական իշխանությունները նախաձեռնել էին բանակցություններ Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ, որի արդյունքում մարտի 21-ին, Դիարբեքիրում ընթերցվեց Օջալանի ուղերձը, որում կոչ արվեց քուրդ զինյալներին լքել Թուրքիայի տարածքը եւ զենքերը վայր դնել։




























