Վրացի ծովային սահմանապահները ձերբակալել են թուրքական «Այդար» բեռնանավը, որը Աբխազիայից ուղեւորվում էր թուրքական Տրապիզոն նավահանգիստ, հայտնել է Աբխազական ծովային ընկերության ղեկավար Զաուր Արձինբան:
Նրա խոսքով, նավը ձերբակալվել է մարտի 20-ի երեկոյան չեզոք ջրերում եւ քարշակվել է վրացական Փոթի նավահանգիստ: 9 անձից բաղկացած անձնակազմը ձերբակալվել է: Անձնակազմի անդամների թվում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի քաղաքացիներ են: Նավի վրա ձկնալյուր եւ ձկան յուղ է եղել, որն արտադրվել էր Աբխազիայում:
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը Վրաստանի գործողությունները գնահատել է որպես ծովահենություն:
Վրաստանի սահմանապահ ծառայության փոխանցմամբ, ձերբակալված նավաստիները մեղադրվում են «Օկուպացված տարածքների մասին» օրենքը խախտելու մեջ: Վրաստանն ապօրինի է համարում օտարերկրյա նավերի գտնվելը Աբխազիայի ծովային տարածքում:




























