Չի բացառվում, որ Երեւանի Ավագանու ընտրություններից հետո իրեն այլընտրանք համարող ուժը, նաեւ ընդդիմադիր ուժերը կոալիցիա ձեւավորեն: Այդ մասին մարտի 22-ին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Հարցին, թե հավատում է արդյոք, որ Ավագանու ընտրություններն ազատ եւ արդար կանցկացվեն, Ջհանգիրյանը պատասխանել է. «Ես հավատում եմ միայն Աստծուն»:

Հարցին,թ ե ինչու Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի այցելել Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, Ջհանգիրյանը պատասխանել է. «Առնվազն մեր երեք գործընկերներ այցելել են նրան: Ի՞նչ է, ինչ-որ մեկը ստուգո­­՞ւմ է: Ես չեմ հասկանում այդ այցերի բուն նպատակը, եթե դրանք իսկապես այդքան կարեւոր են, ինքս կհամոզեմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ այցելի Հովհաննիսյանին»: