Հայաստանի բնապահպանության նախարարությունը եւ մի շարք շահագրգիռ բնապահպանական կազմակերպությունների հետ համատեղ այս տարի իրենց մասնակցությունն են ցուցաբերում «Մոլորակի ժամ» համաշխարային բնապահպանական միջոցառմանը:

«Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որի նպատակն է՝ միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Բնապահպանական այս միջոցառմանը մանսակցում են աշխարհի մոտ չորս տասնյակ մայրաքաղաքներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը եւ Բնապահպանության նախարարությունը «Մոլորակի ժամ» համաշխարային բնապահպանական շարժման ընդառաջ նախաձեռնում են ՀՀ Կառավարության առաջին շենքի եւ Կառավարության 3-րդ տան արտաքին լուսավորությունը խորհրդանշական 5 րոպեով (20:30-20:35):