Առաջիկա գիշերը Հայաստանում սպասվում են առանց տեղումների եղանակ: տեղումները կսկսվեն օրվա երկրորդ կեսին արեւմտյան շրջաններում: Կիրակի գիշերը դրանք կտեղան Հայաստանի ողջ տարածքում, իսկ մարտի 24-ի կեսօրին` արեւելյան շրջաններում: Լեռներում օդերեւութաբանները ձյուն են կանխատեսում, իսկ նախալեռներում եւ հովիտներում` անձրեւ: Կիրակի ցերեկը ջերմաստիճանը կտրուկ կնվազի, երկուշաբթի գիշերը մինչեւ -1 աստիճան սառեցում է սպասվում նաեւ Արարատյան դաշտում եւ Տավուշի մարզում, որտեղ ծաղկել են ծիրանենին եւ նշենին:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, առաջիկա գիշերը Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, շաբաթ երեկոյան անձրեւ կտեղա, որը կշարունակվի կիրակի օրը, հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, ցերեկը` +19+21 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` 0-5, ցերեկը` +8+13,
Կոտայքում` գիշերը` 0-5, ցերեկը` +8+13,
Գեղարքունիքում` գիշերը` 0-5, ցերեկը` +8+13,
Լոռիում` գիշերը` -2+3, ցերեկը` +10+15,
Տավուշում` գիշերը` +1+6, ցերեկը` +13+18,
Արագածոտնի լեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +8+13,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +2+6, ցերեկը` +14+18,
Արարատում` գիշերը` +2+6, ցերեկը` +18+22,
Արմավիրում` գիշերը` +2+6, ցերեկը` +18+22,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +8+13,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +2+6, ցերեկը` +18+22,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` -2+1, ցերեկը` +10+15,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +2+5, ցերեկը` +15+17:




























