Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր՝ մարտի 22-ին, շրջայց է կատարել քաղաքի մի շարք փողոցներով եւ տեղում ծանոթացել իրականացվող ճանապարհա-վերականգնողական աշխատանքներին:

Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքներ իրականացնող ընկերությունների պատասխանատուների հետ զրույցում քաղաքապետը կարեւորել է ճանապարհաշինարարության բոլոր փուլերում բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը եւ տեղեկացրել, որ աշխատանքները լինելու են իր մշտական ուշադրության կենտրոնում:

Շրջայցի ավարտին Գյումրիի քաղաքապետը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: