Դիլիջանի թիվ 9 անտառամասում կկառուցվեն քոթեջներ: Աշխատանքային նախագիծն ու քոթեջների էսքիզները տեղադրված են ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում;

Քոթեջների կառուցողը Արտյոմ Տիգրանյանն է, նախագծողը՝ «Հարսնաձոր» ՍՊԸ-ն: Պետք է կառուցվի 5 քոթեջ եւ 1 պահակատուն: Քոթեջները կարող են օգտագործվել առողջարանային նպատակներով:

Ներկայացված նախագծից պարզ չէ՝ արդյոք պե՞տք է հատվեն ծառեր քոթեջները կառուցելու համար: