Հայաստանի Շիրակի մարզում առաջիկայում կշահագործվի Քարափի տուֆերի եւ բազալտների հանքավայր: Այն գտնվում է Ախուրյանի ենթաշրջանում, Կապս գյուղի մոտ:

Քարափի հանքավայրը զբաղեցնելու է 1.4 հա: Պաշարները գնահատված են հետեւյալ չափերով. տուֆ՝ 49.9 հազ. խոր. մետր, բազալտ՝ 136.8 հազ. խոր. մետր:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրած փորձագիտական եզրակացության՝ հանքավայրը պետք է շահագործվի բաց եղանակով, 4-5 մետր բարձրությամբ աստիճաններով: