Դոլարի արժեւորումը բերել է նրան, որ հանրապետության ֆինանսական շուկայում ավելացել է դոլարի առաջարկը: Ըստ ՀՀ կենտրանական բանկի հրապարակման՝ մարտի 18-22-ն ընկած ժամանակահատվածում առեւտրային բանկերը ներբանկային շուկայում գնել են մոտ 101.3 մլն դոլար, վաճառել՝ 107.8 մլն դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ գնված դոլարի ծավալը աճել է մոտ 40%-ով, ինչին, անշուշտ, նպաստել է դոլարի բարձրացող փոխարժեքը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22 մլն դոլարի առք եւ վաճառք, ինչը եւս միջինից բարձր ցուցանիշ է: Հնարավոր է՝ բորսայում դոլարի հիմնական վաճառողը կենտրոնական բանկն է եղել:
Մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40 մլրդ դրամ (համարժեք է մոտ 95 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 76 մլն ԱՄՆ դոլար: Այսպիսով՝ տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը շաբաթական կտրվածքով կազմել է 172 մլն դոլար՝ ամենաբարձր ցուցանիշը 2013 թ.:



























