Թուրքիայի Կոնիա քաղաքում հոգեկան հիվանդությամբ տառապող կինը շենքի 3-րդ հարկից ներքեւ է նետել հարազատ աղջկան, որից հետո ինքն է նետվել ներքեւ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  հոգեկան հիվանդությամբ տառապող եւ բուժման մեջ գտնվող 35-ամյա Ֆերիդե Ս.-ն իր հարազատ 10-ամյա աղջկան նետել է բնակարանի պատուհանից, որից հետո ինքն է նետվել։

Վայր ընկած եւ վնասվածքներ ստացած աղջնակը ոտքի է կանգնել եւ կրկին տուն բարձրացել՝ հնչեցնելով դռան զանգը։  Դռան զանգից արթնացած հայրը, արյան մեջ տեսնելով աղջկան, անմիջապես շտապօգնություն է կանչել։

Դեպքի վայր մեկնած բուժանձնակազմերը հիվանդանոց են տեղափոխել վնասվածքներ ստացած մորն ու աղջկան։