Ամուսիններ Գրիգոր եւ Նազիկ Մարտիրոսյանները մեղադրվում են այն բանում, որ նախնական համաձայնության գալով` գողություն կատարելու դիտավորությամբ «Երեւան սիթի» հանրախանութից փորձել են գաղտնի հափշտակել սննդամթերք եւ կենցաղային պարագաներ: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչակաn շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 32-ամյա Գրիգոր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հունվար-փետրվար ամիսների ընթացքում կատարել է մի շարք գողություններ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 177 հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 1-ին կետով:
31-ամյա Նազիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փետրվարի 2-ին ամուսնու` Գրիգոր Մարտիրոսյանի հետ նախնական համաձայնության գալով` գողություն կատարելու դիտավորությամբ «Երեւան սիթի» հանրախանութից փորձել են գաղտնի հափշտակել սննդամթերք եւ կենցաղային պարագաներ: Քրեական գործ է հարուցվել 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել մարտի 18-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























