Պետերբուրգում մարտի 22-ի երեկոյան կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել Նաստավնիկովի պողոտայի իննհարկանի շենքի 4-րդ հարկի բնակարանում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել:
Պայթյունի եւ հրդեհի հետեւանքով զոհվել է մեկ կին, տուժել` եւս յոթ մարդ:
АН-online-ը, վկայակոչելով ԱԻՆ-ին, հայտնում է, որ պայթյունի հետեւանքով փլվել են երրորդ եւ չորրորդ հարկերի պատշգամբները, ինչպես նաեւ մասնակիորեն փլուզվել է վերելակի առաստաղը: Չորրորդից մինչեւ վեցերորդ հարկերի ապակիները փշրվել են: Բնակիչներին ժամանակավորապես տեղավորել են մոտակա դպրոցում:
Առավոտյան պայթյունի վայրում փլատակների մաքրման աշխատանքներն արդեն ավարտվել են: Հիվանդանոցում գտնվում է չորս մարդ, որոնցից երեքը` ծանր վիճակում, հայտնում է gazeta.ru-ն։




























