Իսրայելի նախկին, հնարավոր է նաեւ՝ ապագա արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը «կոպիտ սխալ» է անվանել երեք տարի առաջ «Ազատության նավատորմի» դեմ գրոհի համար Թուրքիայից Նեթանյահուի ներողություն խնդրելը։ Այս մասին հայտնել է Լիբերմանի «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության մամուլի ծառայությունը։
Ըստ նրա՝ նման ներողությունները կարող են գնահատվել որպես «ահաբեկչության առջեւ կապիտուլյացիա»։
«Յուրաքանչյուրը, ով Մարմարից կադրեր է տեսել, առանց կասկածի ստվերի հասկանում է, որ ՑԱԽԱԼ-ի զինվորները գործողությունները ինքնապաշտպանություն էին»- ասել է նա, հայտնում է MIGNews-ը։
Լիբերմանի կարծիքով՝ նման փոփոխություններն ուժեղացնում են ծայրահեղականների դիրքերը եւ վնասում ահաբեկչության դեմ առանց փոխզիջումային պայքարին։
Հիշեցնենք, նախօրեին հայտնի էր դարձել Իսրայելի եւ Թուրքիայի վարչապետներ Բենիամին Նեթանյահուի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում Նեթանյահուն ափսոսանք էր հայտնել թուրք 9 պաղեստինամետ ակտիվիստների մահվան կապակցությամբ։ Կողմերը պայմանավորվել էին հարաբերությունները կարգավորելու մասին։




























