Կանադայի թուրքական համայնքը վրդովված է Տորոնտոյի բանուկ պողոտաներից մեկում՝ 170 Memorial Park Avenue –ում 1998-ին տեղադրված հուշարձանի կապակցությամբ։

Բանն այն է, որ հուշարձանը կանգնեցվել է հույների կողմից եւ կրում է Պոնտոս անունը, որտեղ Թուրքիայի ներկայիս Սեւծովյան շրջանը ներկայացված է Պոնտոս, իսկ արեւելյան մի մեծ հատված՝ որպես Հայաստան։

Կանադայում հրատարկվող Kanada Turk-ը նշում է, որ Հունաստանը Պոնտոսի գաղափարախոսությունը տարածելու համար ստեղծել է 179 կազմակերպություն։ Դրանցից 102-ը գտնվում են Հունաստանում, 31-ը՝ Գերմանիայում, 27-ը՝ Կանադայում։