Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փետրվարի 19-ին սկսվելու են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների եւ երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունների նախնական լսումները:
Արձանագրությունները Հայաստանի խորհրդարան են մտել փետրվարի 12-ին: Համաձայն կանոնակարգի, միջազգային պայմանագրերը պարտադիր կարգով ընդգրկվում են ընդհանուր օրակարգ, ապա՝ քառօրյա նիստերի օրակարգ:
Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն 2009թ, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցրին հայ-թուրքական արձանագրությունները:
Ստորագրումից հետո փաստաթղթերը պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարաններում:




























