Սյունիքի մարզում 60-ամյա Սլավիկ Ստեփանյանը եւ 31-ամյա Ալիկ Ավագյանը մեղադրվում են այն բանում, որ ոչ սթափ վիճակում վիճաբանել եւ ծեծել են խոհարարին:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ նրանք Սիսիան քաղաքում գտնվելով ոչ սթափ վիճակում, հաց ուտելու համար վիճաբանել են խոհարար Առուշան Մ.-ի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, շուրջ 15 րոպե տվել սեռական բնույթի հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել ճաշարանի հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ:

Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Խափանման միջոցը ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը դատարան է ստացվել ապրիլի 3-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: