Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հույս ունի արգելափակել երկրի նախագահի երդմնակալության արարողության մասնակիցներին: Այսօր՝ ապրիլի 5-ին, ելույթ ունենալով Ազատության հարապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում, նա հայտարարել է, որ մինչեւ ապրիլի 9-ը խմբակային հանցագործությանը՝ նախագահական ընտրությունների արդյունքների կեղծմանը մասնակցածները դեռ ժամանակ ունեն խոստովանել իրենց մեղքը եւ խուսափել պատասխանատվությունից:
Ղուկասյանը հիշեցրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ պաշտոնական տվյալներով ավելի քան կես մլն ձայն է ստացել, ապա բոլոր ներկաներին կոչ արել ապրիլի 9-ին հավաքվել Ազատության հրապարակում: Այնուհետեւ դիմելով Րաֆֆի Հովհաննիսյանին, նա խնդրել է այդ օրը 50 հազար մարդ տրամադրել իրեն՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության մասնակիցներին արգելափակելու համար այնքան ժամանակ, մինչեւ իշխանությունը խոստովանի ժողովրդի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Ղուկասյանի այս առաջարկին որեւէ պատասխան չի հետեւել:




























