Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր քաղաքական կարիերայի ավարտից հետո կցանկանար զբաղվել իրավագիտությամբ, գրականությամբ, մարզական կամ հասարակական նախագծերով:

«Ես շատ եմ սիրում իրավունքը, գրականությունը, եւ մեծ հույս ունեմ, որ ինձ կհաջողվի զբաղվել` առանց  դրանք պետական խնդիրների հետ կապելու, հնարավոր է զաղվեմ ինչ-որ այլ` հասարակական, մարզական կամ այլ նախագծերով»,-հայտարարել է Պուտինը ` գերմանական ARD հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ քաղաքականության մեջ ամենաերկարակյացը չէ: «Եվրոպական քաղաքականության մեջ կան անձինք, ովքեր ինձնից ավելի երկար են զբաղեցրել առաջին պաշտոնները եւ աշխատել են ավելի երկար, քան ես հիմա` թե Եվրոպայում, թե Հյուսիսային Ամերիկայում, թե Կանադայում»,-նկատել է Պուտինը: