Ապրիլի 3-ին, ժամը 17.45-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա մի աղջիկ:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է Երեւանի Սվաճյան փողոցի թիվ 12/7 հասցեում գործող տոնավաճառի մոտ՝ վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Նույն օրը, ժամը 18.00-ին, ոստիկանություն է ներկայացել մի տղամարդ եւ խոստովանել, որ իր վարած «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայով աղջկան ինքն է վրաերթի ենթարկել:
Կատարվում է քննություն:




























