Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 04.40-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Քիշնեւ-Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 46-ամյա Սմբատ Գ.-ն:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. դեկտեմբերի 17-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Սմբատ Գ.-ն փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին: