Մարտի 26-ին ոստիկանության Էրեբունում բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի հիմարկությունից մեծ քանակության պղնձյա մալուխներ են գողացել:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 5-ին ոստիկանության ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով Արցախի եւ Էրեբունի փողոցների խաչմերուկի մոտից բերման են ենթարկել նախկինում դատապարտված 35-ամյա Արթուր Ջ.-ին, ով խոստովանել է հանցանքը:

Պարզվել է, որ նա նույն ժամանակահատվածում կատարել է մեկ այլ գողություն եւս:

Գողոնը մասամբ առգրավված է:

Արթուր Ջ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: