Ոստիկանությունը հայտնաբերել է մեկ տարի առաջ դրամապանակ գողացողին:

2012 թ. ապրիլի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Լ. Բ.-ի դրամապանակը գողանալու մասին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ հանցագործությունը կատարել է 57-ամյա Գրիշա Մ.-ն:

Գրիշա Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: