Ոստիկանության Տաշիրի բաժնում, մարտի 25-ին, ժամը 18.00-ին, հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել 78-ամյա Մարիա Ս.-ի տանը կից անասնագոմի տանիքում:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհի հետեւանքով մասամբ այրվել է անասնագոմի տանիքը:
Պարզվել է, որ հրդեհն առաջացել է 10-ամյա տղայի կողմից տոնական պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետեւանքով:
Նյութերով զբաղվում է Հայաստանի ԱԻՆ Լոռիի մարզի հրդեհային տեսչությունը:




























