Ապրիլի 5-ին կեսգիշերին վթարի ենթարկված նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակում դրական փոփոխություն է նկատվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» բ/կ-ի տնօրնեի տեղակալ Սերգեյ Պողոսյանը:

Նախկին պատգամավորը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության ապարատ: Այսօր, բժշկի խոսքով, նրա վիճակը կայուն ծանր է: Առակժմ վիրահատության կարիք չկա:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրապյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով:Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: