«Քարֆուրն» անպայման պետք է մուտք գործի հայաստանյան շուկա եւ դա երկու կարեւոր նշանկություն ունի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Մեր ապրանք իրացնողները կարող են իրացնել իրենց ապրանքները խոշորագույն ցանցերից մեկում եւ կարող են դուրս գալ միջազգային շուկաներ: Բացի այդ, «Քարֆուրի» մուտքը Հայաստան նշանակում է տնտեսության ազատականացում: Նշանակում է մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտների մրցակցային դիրքերի թուլացում եւ Հայաստանի շուկայում ազատ մրցակցություն: Ես հանդիպել եմ նրանց ներկայացուցիչների հետ, հայտնել իմ աջակցությունը: Արդեն կա ճանպարհային քարտեզ եւ հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում «Քարֆուրը» մուտք կգործի հայաստանյան շուկա»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը երկու տարի է հանդես է եկել օրենդրական նախաձեռնությամբ եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եկել է քաղաքական համաձայնության, որպեսզի Հայաստանում օրենքով սահմանափակվի խոշոր սուպերմարկետների թիվը Երեւանում եւ Հայաստանում՝ բնակչության թվով պայմանավորված, ինչպես ամբողջ աշխարհում է: «Ենթադրենք Դավիթաշեն համյանքում չի կարող լինել քսան խոշոր սուպերմարկետ, որովհետեւ ամեն մի խոշոր սուպերմարկետի բացումը նշանակում է մանր ու միջին խանութների վերացում: Հույս ունենք, որ այս նախագիծն այս տարի արդեն կընդունվի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ վատ է բերավերում «Արմավիայի» սնանկացմանը եւ կարծում է, որ անցյալի սխալները դիտարկելով, ապագայում կունենանք զարգացած ավիացիա: Բաղդասարյանի կարծիքով, Հայաստանն ավիացիոն ոլորտում իր ունեցած ներուժով կարող է դասվել զարգացած երկրների շարքում: Նրա խոսքով՝ որքան շատ ավիացիոն ընկերություններ մուտք գործեն շուկա, այնքան դաշտը կլինի մրցակցային, իսկ գները մատչելի: «Հայաստանը պետք է անցնի բաց երկնքի քաղաքականության միաժամանակ չբացառելով ազգային փոխադրող ունենալու պարագան: Մենք պետք է կարողանանք Հայաստան բերել խոշոր ավիափոխադրողների՝ հնարավորություն տալով, որ առանց խոչընդոտների մեր օդային տարածքն ազատականցվի»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
Հարցին, թե արդեն հայտնի՞ է, թե նոր կառավարությունում ՕԵԿ-ին ինչ պորտֆելներ են տրվելու, ՕԵԿ նախագահը պատասխանեց. «Մենք արդեն ստորագրել ենք քաղաքական համագործակցության հուշագիր ԱԺ ընտրություններից հետո եւ դա մնում է ուժի մեջ: Այսինքն` նախագահական ընտրությունները նոր պորտֆելների վերբաշխում չի նախատեսում, որովհետեւ քաղաքական կոալիցիան ձեւավորվել է խորհրդարանական ընտրություններից հետ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























