Ստամբուլահայ ծաղրանկարիչ Արեթ Գըջըրի հերթական ծաղրանկարը նվիրված է թուրքական իշխանությունների կողմից քրդական հարցի կարգավորման համար ստեղծված «Իմաստունների հանձնաժողովին»։

Արեթ Գըջըրն իր հերթական ծաղրանկարն անվանել է «1915-ից սկսած Իմաստունների լռությունը»՝ հեգնելով, որ «իմաստունների» ցուցակում հայտնվածների մեծամասնությունը լռում է Հայոց ցեղասպանության փաստի մասին։

Նշենք, որ վերջին ծաղրանկարերից մեկը Թուրքիայում մեծ արձագանք էր գտել։ Այդ ծաղրանկարում ասվում էր. «Ցեղասպանության ենթարկվելու համար ներողություն եմ խնդրում»։

Հիշեցնենք, որ Արեթ Գըջըրը ծնվել է Ստամբուլում։ Նա 2002-2008 թվականներին սովորել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայում։