«Առաքելություն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավը կսկսի ապրիլի  7-ին: Այս մասին NEWS.am –ին ասաց կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը:

Նա տեղեկացրեց, որ քարոզչախմբերը կտեղաբաշխվեն Երեւանի վարչական շրջաններում եւ միաժամանակ կսկսեն քարոզչական թերթիկների բաժանումը: Նրա խոսքով, միջոցառումների հայեցակարգը հետեւյալն է. բակային հանդիպումներ, թերթիկների, նախընտրական ծրագրի բաժանում:

Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն մայիսի 5 –ին: Քաղաքական ուժերը կպայքարեն 65 տեղի համասր: Ընտրությունները տեղի են ունենում միայն համամասնական ընտրակարգով: Հաղթող կուսակցությունը կարող է նշանակել քաղաքապետին: