Սյունիքի մարզում 42-ամյա Լեւոն Անտոնյանը ծեծել է զոքանչին՝ Անգին Հ.-ին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 42-ամյա  Լեւոն Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  Արմինե Ծ.-ի բնակարանում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դիտավորությամբ ծեծի է ենթարկել իր զոքանչ Անգին Հ.-ին: Բարեբախտաբար զոքանչը կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ չի ստացել:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով` ծեծ: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել ապրիլի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: