Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՕԵԿ-ն իր հանդիպումներն անցկացնելու է թե’ բակերում, թե’ դահլիճներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ շտաբի ղեկավար Խաչիկ Հարությունյանը: 

Նրա խոսքով` հանդիպումներ են ունենալու նաեւ սոցիալական տարբեր խմբերի հետ` ուսուցիչներ, բժիշկներ եւ այլն, իսկ ապրիլի 7-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Երեւանի ավագանու ընտրություններում նախընտրական քարոզարշավի բացմանը ներկա է լինելու շուրջ 500 հրավիրյալ:

ԱԺ մյուս խմբակցություններից եւ արտերկրից հրավիրյալներ չկան: Ելույթներ են ունենալու ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը եւ ՕԵԿ ցուցակի առաջին եռյակը: