Ապրիլի 7-ին, ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի շտապօգնության  կայանի մոտ գտնվող տան բակից ծուխ է դուրս գալիս:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ. Անդրանիկի փողոցի թիվ 325 շենքի 23-րդ բնակարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.31-ին, մարվել`09.41-ին: Այրվել է Ֆ. Կոստանդյանին պատկանող բնակարանի հյուրասենյակի հատակից 3քմ հատված: