Քիչ առաջ ինքնասպանության դեպք է գրանցվել մայրաքաղաքում: Հալաբյան փողոցի թիվ 47 շենքում ինքնասպան է եղել 26-ամյա մի երիտասարդ: Վերջինս տանը եղած որսորդական հրացանով կրակել է իրեն: Ինքնասպանության պատճառը դեռ հայտնի չէ:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանությունից: Հանգամանքները պարզվում են:




























