«Սոլիդարնոստ» ընդդիմադիր շարժման համակարգող խորհրդի անդամ Գարի Կասպարովը լքել է շարժման ղեկավար կազմը: Շարժման համագումարը տեղի է ունեցել ապրիլի 7 –ին Մոսկվայում:
«Սոլիդարնոստի» քաղխորհրդի անդամ Ալեքսանդր Ռիկլինի խոսքով` դա անձամբ Կասպարովի որոշումն էր: «Երեկ նա զանգահարեց ինձ, Բորիս Նեմցովին եւ ասաց, որ չի ցանականում լինել շարժման ղեկավարներից մեկը: Սակայն նկատեմ, որ նա չի պատրաստվում հեռանալ կազմակերպությունից»,-պատմել է նա:
Ռիլկինն ասել է, թե տեղյակ չէ ինչով է պայմանավորված Կասպարովի նման որոշումը, սակայն ենթադրել է, որ դա կապված է նրա հաճախակի այցերի եւ ակտիվ հասարակական գործունեության հետ:
Ավցելի ուշ շարժման քաղխորհրդի անդամ Իլյա Յաշինը «Twitter»-ում ենթադրություն էր արել, որ Կասպարովը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից:



























