Ապրիլի 7-ին, ժամը 17.42-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզային ոստիականական վարչությանը հարակից Ողջի գետը մարդ է ընկել, ում դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ոստիկաների հետ համատեղ գետից դուրս են բերել 1967 թ. ծնված Ա. Նազա­րեթ­յանին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն: