Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը` ապրիլի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է լինելու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, որ ըստ ամենայնի` Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է առանց տիկնոջ, քանի որ Բելլա Քոչարյանն այս պահի դրությամբ հանրապետությունում չէ: