Ապրիլի 7-ին, ժամը 18.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Խարբերդից դեպի Այնթապ գյուղի տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկան, պատճառել մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: