Եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չգնա զուգահեռ կառավարության ձեւավորման, Հայաստանի քաղաքական կյանքում ոչ մի մեծ ցնցում չի լինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ ապրիլի 9-ը գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ տեղի չի ունենա, իսկ դա նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա այն քայլին, ինչը խոստացել է՝ իրեն կհայտարարի երկրի ղեկավար: «Սակայն եթե նման գործընթաց տեղի ունենա, չի բացառվում նաեւ բախման տարբերակը»,-ընդգծել է քաղաքագետը:

Նրա համոզմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի պատկերացումները իրարից շատ են տարբերվում: «Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջներն իրատեսական չի համարում, քանի որ վերջինս պահանջում է պաշտոններ, միաժամանակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Գործող նախագահի կարծիքով՝ եթե քաղաքական գործիչը պաշտոն է պահանջում, նա պետք է դադարի ընդդիմադիր լինել եւ կոալիցիա մտնի»,-նշել է Բոզոյանը՝ հավելելով, որ այդ երկու քաղաքական գործիչների միջեւ համաձայնության հավանականություն չի տեսնում:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am