Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում, կոտրել է ձեռքը: Նա ապրիլի 7-ին ընկել է հեծանիվով զբոսանքի ժամանակ:
IPN-ի փոխանցմամբ, Սահակաշվիլիին Անթալիայից տեղափոխել են Ստամբուլ: Ներկայումս նա գտնվում է հիվանդանոցում, եւ նրա մասնակցությամբ միջոցառումները հետաձգվել են:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա-Online»-ը, Վրաստանի նախագահն աշխատանքային այցով Թուրքիա էր ժամանել ապրիլի 6-ին: Նա արդեն հանդիպել էր վարչապետ Էրդողանի, նաեւ Թուրքիայում ապրող վրացական համայնքի ներկայացուցիչների հետ:




























