Դամասկոսի կենտրոնում գրոհայինների իրականացրած հերթական ահաբեկչության արդյունքում զոհվել է ավելի քան 15 մարդ: Այդ մասին հաղորդել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, որը ներկայումս ցուցադրում է սարսափելի կադրերը: Վերջին տեղեկություններով, ականապատված մեքենայի պայթյունի հետեւանքով ծանր վնասվածքներ է ստացել առնվազն 53 մարդ:
Միաժամանակ ՍԱՆԱ պետական գործակալությունը հերքել է արեւմտյան լրատվամիջոցների տեղեկությունները Դամասկոսի կենտրոնում հրաձգության վերաբերյալ: Նա հստակեցրել է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն օդ էին կրակում, որ ճանապարհ բացեն շտապօգնության եւ հրշեջ հաշվարկների մեքենաների համար:
































