Բնականաբար, Երեւանի ավագանու ընտրությունները նախագահական ընտրությունների տրամաբանական շարունակությունն են: Ըստ էության, նախագահական ընտրությունների անցկացման ձեւն ու հետեւանքները իրենց ազդեցությունն են ունենալու ընտրությունների վրա: Այդ մասին ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նա ընդգծել է,թ ե դա կհանգեցնի նրան, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը զգալիորեն իրենց դիրքը, առավել եւս, որ նախորդ ընտրություններում չեն մասնակցել: «Եթե Հանրապետական կուսակցությունը չհավաքի 40 տոկոս, մյուս ոչ իշխանական ուժերը կարող են միավորվել եւ առաջարկել քաղաքապետի իրենց թեկնածուին»,- ընդգծել է Երվանդ Բոզոյանը: նա նաեւ հավելել է, որ եթե նախագահական ընտրություններին վերահսկման պատասխանատվությունն ընկած էր միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ուսերին, այժմ այդ գործառույթը կիրականացնեն նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը:
Ըստ քաղաքագետի, ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը անհամեմատ քիչ ձայներ են ստանալու, քանի որ մյուս ուժերը, որոնք չեն մասնակցել ընտրություններին, այժմ մասնակցում են:
Լուսանկարը` Արմեն Սարգսյանի/NEWS.am



























