Պարզվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ Սաբիր Քերիմովի ճակատագիրը: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում, թե Քերիմովը կարող էր հայտնվել հայկական կողմում: Հայկական կողմն, իր հերթին, հայտարարել էր, թե նման տեղեկությունների չի տիրապետում:
Ինչպես նախօրեին APA-ին հայտնել է Քերիմովի ազգական Մաթլաբ Մուստաֆաեւը, Սաբիրի դին հայտնաբերվել է անտառում, որտեղ նա պայթել էր ականի վրա: Նրա խոսքով, դին դեռ գտնվում է նշված վայրում: Դեպքի վայրում ստուգումից հետո դին կփոխանցվի ընտանիքին:
Նշենք, որ Ղազախի շրջանի Խանլիգագլար գյուղի բնակիչ, 46-ամյա Սաբիր Քերիմովը կորել էր ապրիլի 2-ին, Հայաստանին սահմանակից անտառում:




























