Ուկրաինայի հայերի միության նախագահ, Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանը մասնակցելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:

Analitika.at.ua-ն հայտնում են, թե Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու են նաեւ Ուկրաինայի պատգամավոր` «Ուկրաինա-Հայաստան» միջխմբակցային պատգամավորական միավորման անդամները:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը կայանալու է կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` Ազգային ժողովի հատուկ նիստում: Երդմնակալության արարողությանը հրավիրված են մոտ երկու հազար մարդ, իրենց մասնակցության մասին արդեն հայտարարել են հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին եւ այլ պաշտոնատար անձինք: