Հայաստանը չպետք է հրաժարվի ազգային ավիաընկերություն ունենալու գաղափարից: Այսօր` ապրիլի 8-ին նման կարծիք է հայտնել Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը:

Մեկնաբանելով ֆինանսական դժվարությունները, որ հարցականի տակ են դրել «Արմավիա» ընկերության հետագա ճակատագիրը, նա նշել է, թե ազգային փոխադրող ունենալը ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր երկրի համար: «տարերային աղետների, ռազմական հակամարտության սրման եւ ցանկացած այլ չնախատեսված իրավիճակում որեւէ ուրիշ մեկից ադային հաղորդակցություն ակնկալել հնարավոր չէ»,- ընդգծել է նա: Որպես օրինակ փորձագետը հիշեցրել է Սիրիան, որտեղ դադարել են բոլոր արեւմտյան ավիաընկերությունների թռիչքները, եւ միայն պետական «Սիրիական ավիաուղիներն» են պաշտպանության օդային կապը արտաքին աշխարհի հետ:

Մուրադյանը նշել է, որ պետությունը պետք է մասնակցի ազգային ավիափոխադրողի կապիտալին եւ հնարավորություն ունենա ազդել կառավարման վրա, իսկ սնանկացած «Արմավիան» 100 տոկոսանով մասնավոր ընկերություն էր:

Մեկնաբանելով դեպի Հայաստան թռիչքների թիվն ավելացնելու արեւմտյան մի շարք ավիաընկերությունների մտադրությունը, Մուրադյանը նշել է, թե չեխական ավիաընկերությունն ու լեհական LOT-ը անբարենպաստ ֆինանսական դրության մեջ են, եւ, հետեւաբար, պետք է ավելացնել տարբերակների թիվը: