Առաջիկա գիշերվա առաջին կեսին եւ վաղը օրվա երկրորդ կեսին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ` կարկուտ: Քամին` հյուսիս-արեւմտյան` 2-7 մ/վրկ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերվա առաջին կեսին եւ վաղը օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայարքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը` +21+23 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +3+8, ցերեկը` +12+17,
Կոտայքում` գիշերը` +3+8, ցերեկը` +12+17,
Գեղարքունիքում` գիշերը` +3+8, ցերեկը` +12+17,
Լոռիում` գիշերը` +5+10, ցերեկը` +17+20,
Տավուշում` գիշերը` +10+15, ցերեկը` +20+25,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +12+17,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +13+16, ցերեկը` +20+23,
Արարատում` գիշերը` +10+15, ցերեկը` +20+24,
Արմավիրում` գիշերը` +10+15, ցերեկը` +20+24,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +12+17,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +10+15, ցերեկը` +20+24,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +18+22,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +13+17, ցերեկը` +21+24:



























