ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը դատապարտում է  ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երեւույթ: Այս մասին հայտարարություն է տարածել Ընտրական շտաբի լրատվության պատասխանատու  Շուշան Սարդարյանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ  եւ իրականացմամբ, այդ թվում նաեւ ընտրակաշառք, եւ իր լիազորությունների շրջանակում  հետամուտ է լինելու, որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունը իրականացվի բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան: Երեւանցին է ընտրելու Երեւանի քաղաքապետ»: