«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս» հիմնադրամին առչնվող ԱԱԾ քննչական վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հրավիրվել է ԱԱԾ (իր համար նախընտրելի օրն ու ժամը նախապես քննիչների հետ համաձայնեցնելու առաջարկությամբ):

«Սիվիլիթասից» հայտնում են, որ Վարդան Օսկանյանը ԱԱԾ է հրավիրվել Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու, լվանալու, ինչպես նաեւ աշխատավարձի վճարման հետ կապված դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու որոշման հետ ծանոթանալու եւ արձանագրություն կազմելու համար:

Վերոհիշյալ խնդրի հետ կապված սույն թվականի հունվարի 29-ին հարցաքննվել են հիմնադրամի երկու վարորդները, իսկ փետրվարի սկզբին ԱԱԾ-ն ստուգել է, թե արդյոք հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաներում տեղադրված են գազաբալոնային համակարգեր, ինչպես նաեւ այդ ավտոմեքենաների վազքը: