«Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակից մի խումբ երիտասարդներ այսօր` ապրիլի 9-ին, առավոտյան ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքի մոտից, սկսել են իրենց բողոքի ակցիաների շարքը: Նրանք պաստառները ձեռքներին եւ բացականչություններով քայլում են Երեւանի կենտրոնում տեղակայված բուհական շենքրեի մոտով` կոչ անելով ուսանողությանը ժամը 11.00-ին լինել Ազատության հրապարակում եւ մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը:

Ուսաանողները մասնավորապես բացականչում են «դասադուլ», «ապասերժիկացում», «օրենքների հաստատում«, «հեղափոխությունը սկսվում է ուսանողներից», «ազատ, անկախ ուսանող», «այլեւս ոչ մի կեղծված ընտրություն, ոչ մի զոհ աբանակում, ոչ մի սպանված գյուղապետ» եւ այլն: Նրանց ձեռքին կան ամենատարբեր գրություններով պաստառներ` «Բուհը բանտ չէ», «Եկա, ընտրեցի, կեղծեցին»:

Համալսարանների մոտ ուսանողներին դիմավորում են «ոստիկանական պատերը» եւ փակ դարպասները:

Նշենք, որ ժամը 12.00-ին Ազատության հրապարակում կկայանա «Նոր Հայաստանի երդմանակալության» արարողությունը, իսկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am