Ռուսաստանի Պերմի տարածաշրջանում դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի Հանրապետության 47-ամյա քաղաքացի Ռոբերտ Գալստյանին:
Տղամարդը մեղավոր է ճանաչվել երեք հոդվածներով. «ավազակային հարձակում՝ շինություն անօրինական ներխուժմամբ», «մահվան սպառնալիքով բռնաբարության փորձի» եւ «մահվան սպառնալիքով սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու» համար:
Ինչպես հաղորդել է Պերմի տարածաշրջանում ՌԴ ՔԿՀՎ մամուլի ծառայությունը, 2012 թվականի հուլիսի 14-ի գիշերը, Գալստյանը` գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, զինվել է դանակով եւ ներխուժել շուրջօրյա գործող դեղատուն: Այնտեղ տղամարդը հարձակվել է աշխատակցուհու վրա եւ սպառնալով սպանել` փորձել է բռնաբարել նրան: Դրանից հետո Գալստյանը դեղատնից վերցնելով 12 հազար ռուբլի եւ տուժածի հեռախոսը` փախուստի է դիմել:
Ըստ proPerm.ru-ի` դատարանը Ռոբերտ Գալստյանին դատապարտել է 10 տարի ազատազրկման:




























