Ապրիլի 6-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւան-Թեհրան չվերթի ուղեւորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:    

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատակիցների կողմից Երեւան-Թեհրան   չվերթի ուղեւոր, ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված  Հեսամ Բ.-ի ձեռքի պայուսակի զննության ժամանակ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի  փամփուշտ:

Հեսամ Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց ժամը 19.45-ին բերման է ենթարկվել  ոստիկանություն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: